Լուրեր

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի առողջապահության նախարար, դոկտոր Ալաա ալ-Ալուանին

14.04.2019

Կից լուսանկարներ

Meeting with the minister

Meeting with the minister

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 14-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի առողջապահության նախարար, դոկտոր Ալաա ալ-Ալուանին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին առողջապահության բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դեսպանն անդրադարձավ 2012թ. Հայաստանի և Իրաքի միջև առողջապահության ոլորտում ստորագրված Փոխըմբռնման հուշագրի վերանայման անհրաժեշտությանը, բժշկության բնագավառում վերապատրաստման կուրսերի կազմակերպմանը, բժշկական զբոսաշրջության զարգացմանը, հայ բժիշկների Իրաքում մասնագիտական օգնություն ցուցաբերելու և Հայաստանում դեղարտադրող ընկերությունների՝ Իրաքում ներկայանալու հետ կապված խնդիրներին։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց վերոհիշյալ և այլ հարցերի քննարկման նպատակով կազմակերպել մասնագիտական պատվիրակությունների փոխայցելություններ։
Նախարար ալ-Ալուանը մեծ գոհունակությամբ ընդունեց ՀՀ դեսպանի կողմից առաջարկված գործիքակազմի շուրջ համագործակցության խորացումը, և հավելեց հետագա փոխգործակցության շուրջ իրաքյան կողմի պատրաստակամության մասին։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր