Լուրեր

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում ունեցավ Իրաքի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարար, դոկտոր Կուսայ ալ-Սուհայլի հետ

15.04.2019

Կից լուսանկարներ

Meeting with the minister of Higher Education and Research

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 15-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում ունեցավ Իրաքի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարար, դոկտոր Կուսայ ալ-Սուհայլի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես, դեսպան Փոլադյանը ընդգծել է 2018թ. Հայաստանի և Իրաքի միջև բարձրագույն կրթության և գիտության ոլորտում շրջանառության մեջ դրված Փոխըմբռնման հուշագրի նախագծի մոտ ապագայում ստորագրման անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով Իրաքի քաղաքացիների մեծ հետաքրքրությունը հայաստանյան բուհերում ուսումնառության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանում նրանց բավական մեծ թվի առկայությունը՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայաստանյան բուհերի, այդ թվում նաև Երևանի Պետական Համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ավարտական դիպլոմների Իրաքի տարածքում ճանաչման հարցերին։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել վերոհիշյալ խնդիրների լուծման նպատակով կազմակերպել փոխայցելություններ։
Նախարար ալ-Սուհայլը մեծ գոհունակությամբ է ընդունել ՀՀ դեսպանի կողմից համագործակցության խորացմանն ուղղված առաջարկությունները՝ պատրաստակամություն հայտնելով այս բնագավառում զարգացնելու երկու բարեկամ երկրների միջև հետագա փոխգործակցությունը։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր