Լուրեր

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի Ներկայացուցիչների ժողովի նախագահ Մուհամեդ Ռիկան Հադիդ ալ-Հալբուսիին

15.07.2019

Կից լուսանկարներ

Meeting with the President of Iraqi Parliament

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 15-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի Ներկայացուցիչների ժողովի նախագահ Մուհամեդ Ռիկան Հադիդ ալ-Հալբուսիին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին խորհրդարանական համագործակցության բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև երկուստեք կարևորվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդման, ժողովրդավարական մշակույթի փորձառության փոխանակման նպատակով երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-իրաքյան բարեկամության խմբերի միջև սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, դեսպան Փոլադյանն անդրադարձավ նաև Իրաքի խորհրդարանում իրաքահայ համայնքի ապագայում ներկայացված լինելու հնարավորություններին՝ ընդգծելով երկրի ազգային և կրոնական փոքրամասնությունների խճանկարում համայնքի ունեցած մեծ դերը և նշանակությունը։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր