Երկկողմ հարաբերություններ

Իրաք

Ընդհանուր տեղեկություններ

 

Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 2000թ.: Նույն տարի Բաղդադում բացվել է ՀՀ դեսպանություն, իսկ 2001թ. Երևանում բացվել է ԻՀ դեսպանությունը:

2003թ. Իրաքում սկսած պատերազմի հետևանքով երկու երկրների դեսպանությունները ընդհատեցին իրենց գործունեությունը: 2010թ. հոկտեմբերից Հայաստանը վերաբացեց իր դեսպանությունը Իրաքում, իսկ 2012թ. վերաբացվեց Երևանում Իրաքի դեսպանությունը:

Վերջին տարիներին տեղի են ունեցել մի շարք փոխայցելություններ, գումարվել են միջկառավարական հանձնաժողովների նիստեր և ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:

2004-ից Հայաստանը մարդասիրական առաքելություն է իրականացրել Իրաքում` գործուղելով սակրավորներ, բժիշկներ և վարորդներ: 2008թ. հոկտեմբերին Հայաստան վերադարձավ Իրաք գործուղված հայկական խաղաղապահ զորագնդի 8-րդ և վերջին զորախումբը:

2010թ. Հայաստանը վերաբացեց ՀՀ դեսպանությւոնը Բաղդադում:

2014թ. օգոստոսին Իրաքում ՀՀ դեսպան նշանակվեց Կարեն Գրիգորյանը:

2012թ. դեկտեմբերին Իրաքը վերաբացեց դեսպանությունը Երևանում: 

Այցեր

Իրաք

2001թ. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
2006թ. նոյեմբեր ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան
 2012թ. սեպտեմբեր  Հայաստան է ալցելել Իրաքի փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությունը
2012թ. նոյեմբեր Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացում Իրաքում: Հայկական կողմից միջկառավարական հանձնաժողովը գ;խավորում էր փոխվարչապետ, տարածքայի կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
2013թ. հունիս Հայաստանում Իրաքի դեսպան նշանակվեց Ղազի Խալեդ Տահերը
 2013թ. նոյեմբեր  Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստ Երևանում
2013թ. դեկտեմբեր Իրաքի ԱԳ նախարար Հոշյար Զեբարիի այց Հայաստան
2014թ. փետրվար ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այց Իրաք

Ստորագրված փաստաթղթեր

Արձանագրություն ՀՀ և ԻՀ միջև դիվանագիտական, առևտրատնտեսական կապերի հաստատման նպատակահարմարության մասին 2000թ.

Արձանագրություն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին 2000թ.

Փոխըմբռնման հուշագիր ՀՀ և ԻՀ արտաքին գործերի նախարարությունների միջև 2001թ.

Համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրաքի Հանրապետության Կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» 2012թ.

Համաձայնագիր «Հայաuտանի Հանրապետության Կառավարության և Իրաքի Հանրապետության Կառավարության միջև տնտեսական, առևտրական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» 2013թ.

Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության արտգործնախարարությունների միջև Փոխըմբռնման հուշագիր 2013թ.
 

Առևտրատնտեսական հարաբերություններ

Հայաստանի և Իրաքի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

  Արտահանում Ներմուծում
2013թ. 48473.3 28341.1
2014թ. 35310.9 16032.1

Ներմուծում

Վառելանյութեր, նավթ, նավթամթերքներ: 

Թարմացված է առ 06.10.2014թ.

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր