• English
  • عربي
  • Հայերեն
Իրաքում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք, հետադարձ կապ
  • Տեղեկատվություն
    • Լուսանկարներ
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Հայոց մշակույթ
    • Պատմություն
    • Ուսումնառություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Երկկողմ հարաբերություններ

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 2000թ.: Նույն տարի Բաղդադում բացվել է ՀՀ դեսպանություն, իսկ 2001թ. Երևանում բացվել է ԻՀ դեսպանությունը:

2003թ. Իրաքում սկսած պատերազմի հետևանքով երկու երկրների դեսպանությունները ընդհատեցին իրենց գործունեությունը: 2010թ. հոկտեմբերից Հայաստանը վերաբացեց իր դեսպանությունը Իրաքում, իսկ 2012թ. վերաբացվեց Երևանում Իրաքի դեսպանությունը:

Վերջին տարիներին տեղի են ունեցել մի շարք փոխայցելություններ, գումարվել են միջկառավարական հանձնաժողովների նիստեր և ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:

2004-ից Հայաստանը մարդասիրական առաքելություն է իրականացրել Իրաքում` գործուղելով սակրավորներ, բժիշկներ և վարորդներ: 2008թ. հոկտեմբերին Հայաստան վերադարձավ Իրաք գործուղված հայկական խաղաղապահ զորագնդի 8-րդ և վերջին զորախումբը:

2010թ. Հայաստանը վերաբացեց ՀՀ դեսպանությւոնը Բաղդադում:

2014թ. օգոստոսին Իրաքում ՀՀ դեսպան նշանակվեց Կարեն Գրիգորյանը:

2012թ. դեկտեմբերին Իրաքը վերաբացեց դեսպանությունը Երևանում: 

ՀՀ նախագահի 2018թ․ հոկտոմբերի 25-ի հրամանագրով Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Հրաչյա Փոլադյանը։

Այցեր

Իրաք

2001թ. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
2006թ. նոյեմբեր ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան
2012թ. նոյեմբեր Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացում Իրաքում: Հայկական կողմից միջկառավարական հանձնաժողովը գլխավորում էր փոխվարչապետ, տարածքայի կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
2014թ. փետրվար ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այց Իրաք
2016թ. հունվար Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացում, ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի այց և Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստ Բաղդադում

Հայաստան

2012թ. սեպտեմբեր

Իրաքի փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությունը

2013թ. հունիս Հայաստանում Իրաքի դեսպան նշանակվեց Ղազի Խալեդ Տահեր
2013թ. նոյեմբեր Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստ Երևանում
2013թ. դեկտեմբեր Իրաքի ԱԳ նախարար Հոշյար Զեբարիի այց
2015թ. փետրվար Iraq Air-ը սկսեց իրականացնել ուղիղ ավիաչվերթեր Բաղդադ-Էրբիլ-Երևան ուղղությամբ:
Չվերթի հանդիսավոր բացմանը Երևան ժամանեց Իրաքի տրանսպորտի նախարար Բակեր ալ-Զուվեյդին
2015թ. օգոտսոս Իրաքյան Քուրդիստանի պլանավորման նախարարի այց Հայաստան
2016թ. ապրիլ Իրաքի նախագահի գլխավոր խորհրդական Աբդել Լատիֆ Ռաշիդի այցը Երևան՝ Ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով
2017թ. սեպտեմբեր Իրաքի կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդ ալ Ռազակ Աբդ ալ Ջալիլ ալ Իսայի այց
2017թ. սեպտեմբեր Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստ
Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Զեյդայի այց
2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր Հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խմբի իրաքյան պատվիրակության այց

Ստորագրված փաստաթղթեր

Արձանագրություն ՀՀ և ԻՀ միջև դիվանագիտական, առևտրատնտեսական կապերի հաստատման նպատակահարմարության մասին 2000թ.

Արձանագրություն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին 2000թ.

Փոխըմբռնման հուշագիր ՀՀ և ԻՀ արտաքին գործերի նախարարությունների միջև 2001թ.

Համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրաքի Հանրապետության Կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» 2012թ.

Համաձայնագիր «Հայաuտանի Հանրապետության Կառավարության և Իրաքի Հանրապետության Կառավարության միջև տնտեսական, առևտրական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» 2013թ.

Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության արտգործնախարարությունների միջև Փոխըմբռնման հուշագիր 2013թ.
 

Առևտրատնտեսական հարաբերություններ

Հայաստանի և Իրաքի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

  Արտահանում Ներմուծում (ըստ արտահանման) Ներմուծում (ըստ ծագման)
2013թ. 48473.3 28341.1 -
2014թ. 35310.9 16032.1 -
2015թ. 130691.9 1699.1 225.9
2016թ. 137895.9 147.5 71.7
2017թ. 117239.7 201.9 284.9
2018թ. 131 154.2 4 113.2 4 275.7

Ներմուծում

Վառելանյութեր, նավթ, նավթամթերքներ: 

Թարմացված է առ 05.04.2019

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բաղդադ , Միջազգային գոտի
թաղամաս 215, փողոց 11, շենք 5
Հեռ.` +964 78 08 30 64 24

Իրաքում Հայաստանի դեսպանություն

© 2011-2022, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: