• English
  • عربي
  • Հայերեն
Իրաքում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք, հետադարձ կապ
  • Տեղեկատվություն
    • Լուսանկարներ
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Համահայկական Մրցանակաբաշխութեան Երկրորդ Կարգի Մրցանակի Յանձնում Իրաքահայ Թեմին

08 դեկտեմբերի, 2016

Հայաստանի Հանրապետութեան Դեսպանութեան շէնքին մէջ ի Պաղտատ տարւոյս Դեկտեմբերի 8-ին մեծ շուքով տեղի ունեցաւ ՀՀ Սփիւռքի Նախարարութեան և Համաշխարհային Հայկական Կոնգրէսի կողմէ Իրաքահայ Թեմին շնորհուած պարգեւներու յանձնման հանդիսաւոր արարողութիւնը:

Իրաքի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աւագ արքեպս. Ասատուրեանի կողքին ներկայ եղան Իրաքի մէջ Հ.Հ. դեսպանութեան կցորդ Տիար Սմբատ Խաչատրեանը, Պաղտատի Հոգեւոր հովիւներէն Տ. Նարեկ ա. քհնյ. Իշխանեանը ինչպէս նաեւ Իրաքի Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամները:

Ինչպես «Հայերն այսօր»-ին կը յայտնէ Իրաքի Ազգային Կեդրոնական վարչութեան ատենադպիր Սարգիս Գոթունեան՝ արարողութեան ընթացքին Իրաքի մէջ ՀՀ արտակարգ և լիազօր դեսպան Տիար Կարեն Գրիգորեան յանձնեց Իրաքի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աւագ արքեպս. Ասատուրեանին՝ «Հայապահպանութեան գործում նշանակալի աւանդի համար» համահայկական ամէնամեայ մրցանակաբաշխութեան 2015թ. «Լաւագոյն հայ համայնք» երկրորդ կարգի մրցանակը:

Կարեւոր է նշելու, որ ՀՀ Սփիւռքի Նախարարութիւնը մրցանակաբաշխութիւնը կը կատարէ Համաշխարհային Հայկական Կոնգրէսի և Ռուսաստանի Հայերու Միութեան հետ համատեղ՝ 2010 թուականէն սկսեալ:

Ջերմօրեն ողջունելով ներկաները Տիար Գրիգորեանը շնորհակալութիւն յայտնեց Իրաքի հայ համայնքին, բարձր գնահատելով թէ երկրի դժուարին պայմաններու մէջ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած տարատեսակ միջոցառումներու կազմակերպման Առաջնորդարանի, Եկեղեցւոյ, համայնքային կառոյցներու եւ Հայոց Դպրոցի դերն ու գործունեութիւնը հայապահպանութեան եւ ազգային արժէքներու տարածման գործին մէջ::

Իրաքի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աւագ արքեպս. Ասատուրեանը իր խօսքին մէջ փափաք յայտնեց որ Պրն. Դեսպանը Իրաքահայ Թեմի բարեմաղթութիւններն ու շնորհակալութիւնները փոխանցէ ՀՀ Սփիւռքի Նախարարութեան եւ Համաշխարհային Հայկական Կոնգրէսին՝ նման բարձր պարգեւի արժանանալու համար միեւնոյն ժամանակ ներկաներուն կողմէ շնորհակալութիւն յայտնեց Տիար Կարեն Գրիգորեանին արդիւնաւէտ համագործակցութեան համար: Աւարտին, Նորին Սրբազնութիւնը նկատի ունենալով երկրիս  մէջ ազգապահպանման հետզհետէ դժուարացող պայմանները, խոստացաւ նոր եռանդով շարունակելու մեր ժողովուրդին կարիքները հոգացող Առաջնորդարանի ազգանուէր առաքելութիւնը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բաղդադ , Միջազգային գոտի
թաղամաս 215, փողոց 11, շենք 5
Հեռ.` +964 78 08 30 64 24

Իրաքում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: