Լուրեր

15.04.2019 • Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը դեսպանությունում ընդունեց Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան-Նասրիին,ինչպես նաև նրան ուղեկցող հոգևորականների պատվիրակությանը

Ապրիլի 15-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը դեսպանությունում ընդունեց Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան-Նասրիին, Իրաքի կառավարությանը կից Համակեցության և համայնքային խաղաղության մշտական հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև՝ նրանց ուղեկցող հոգևորականների պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում մուսուլմանական հոգևոր առաջնորդները ներկայացրեցին Իրաքում ազգային և կրոնական միջհամայնքային փոքրամասնությունների համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքներն՝ ընդգծելով իրաքահայ համայնքի և Հայ Առաքելական...

15.04.2019 • Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում ունեցավ Իրաքի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարար, դոկտոր Կուսայ ալ-Սուհայլի հետ

Ապրիլի 15-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում ունեցավ Իրաքի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարար, դոկտոր Կուսայ ալ-Սուհայլի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

14.04.2019 • Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի առողջապահության նախարար, դոկտոր Ալաա ալ-Ալուանին

Ապրիլի 14-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի առողջապահության նախարար, դոկտոր Ալաա ալ-Ալուանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին առողջապահության բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

11.04.2019 • Իրաքում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում

Ապրիլի 11-ին Իրաքում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում, որի շրջանակներում դեսպանությունը հյուրընկալել էր Բաղդադի հայ համայնքի` տարբեր կրթահամալիրներ հաճախող 11-15 տարեկան շուրջ 30 բարձր դասարանների աշակերտներին և ուսուցիչներին։

06.04.2019 • Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի հանդիպումներն Իրաքյան Քուրդիստանի քաղաքական ղեկավարության հետ

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն Իրաքյան Քուրդիստան կատարած այցի ընթացքում, մայրաքաղաք Էրբիլում հանդիպել է Անվտանգության խորհրդի կանցլեր Մասրուր Բարզանիին, Իրաքի Քուդիստանի ինքնավարության խորհրդարանի խոսնակ, տիկին Վալա Ֆարիդին, փոխխոսնակ Հեմին Հավրամիին, քարտուղար Մունա Կահվեչիին, ինքնավարության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի նախարար Ֆալահ Մուստաֆային, ինչպես նաև ներքին գործերի նախարար Քարիմ Սինջարիի, Էրբիլի նաhանգապետ Նավզադ Հադիի և երկրամասի խորհրդարանում ներկայացված միակ հայ պատգամավոր Վահիկ Սարանյանի։

02.04.2019 • Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Ալի Խալիլ Իբրահիմին

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Ալի Խալիլ Իբրահիմին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի և Բաղդադի միջև «Իրաքյան ավիաուղիներ» պետական ավիաընկերության կողմից ուղիղ կանոնավոր չվերթների իրականացման հնարավորությունները։

13.03.2019 • Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի առևտրի նախարար Մոհամեդ Հաշիմ Աբդուլ Մաջիդին

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի առևտրի նախարար Մոհամեդ Հաշիմ Աբդուլ Մաջիդին։ Ողջունելով դեսպան Փոլադյանին՝ նախարար Աբդուլ Մաջիդը նշեց, որ ներկայումս բավական բարենպաստ պայմաններ են ստեղծվել առևտրատնտեսական ծավալներում փոխադարձ առաջընթաց գրանցելու ուղղությամբ։

10.03.2019 • Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց տրանսպորտի նախարար Աբդուլլահ Լուաիբի Բահեդին

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց տրանսպորտի նախարար Աբդուլլահ Լուաիբի Բահեդին։ Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար Ա. Լուաիբիին շնորհավորեց պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։

04.03.2019 • Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի հանդիպումն Իրաքի մշակույթի, զբոսաշրջության և հուշարձանների նախարար Աբդուլամիր ալ-Համադանիի հետ

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի մշակույթի, զբոսաշրջության և հուշարձանների նախարար Աբդուլամիր ալ-Համադանիին։ Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար ալ-Համդանիին շնորհավորեց պաշտոնի նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։

01.03.2019 • Սբ. Վարդանանց զոհերի հիշատակին նվիրված պատարագ Բաղդադում

Մարտի 1-ին Բաղդադի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սբ. Վարդանանց զոհերի հիշատակին նվիրված պատարագ, որին, Իրաքում ՀՀ դեսպանության հրավերով, մասնակցում էին Իրաքում օտարերկրյա մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բարձրաստիճան դիվանագետներ և իրաքցի պաշտոնյաներ։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր