• English
  • عربي
  • Հայերեն
Իրաքում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք, հետադարձ կապ
  • Տեղեկատվություն
    • Լուսանկարներ
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Առաջին անգամ հայ դիվանագետ, պատմաբանն ընտրվել է Իրաքյան Քուրդիստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ

26 սեպտեմբերի, 2021

Առաջին անգամ հայ դիվանագետ, պատմաբանն ընտրվել է Իրաքյան Քուրդիստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ

 

Ս.թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը, քրդական կողմի հրավերով, Իրաքյան Քուրդիստան (ԻՔ) այցելեց Մարոկկոյում և Թունիսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, արաբագետ, աղբյուրագետ, քրդագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Փոլադյանը:

Այցի ընթացքում դեսպան Փոլադյանը Էրբիլի, Դհոկի և Սուլեյմանիեի մի շարք համալսարաններում հանդես եկավ հայ-քրդական պատմական առնչությունների, քրդերի ծագման, Հայաստանում քրդագիտության վերաբերյալ ծավալուն դասախոսություններով,  պատասխանեց պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների բազմաթիվ հարցերի:

ԻՔ-ում գտնվելու ընթացքում դեսպան Փոլադյանը հանդիպեց նաև ԻՔ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկվեցին հայ-քրդական հարաբերություններին առնչվող հարցեր, ելույթ ունեցավ արտաքին հարաբերությունների դեպարտամենտի անձնակազմի համար:

Սեպտեմբերի 28-ին կայացավ Ա.Փոլադյանի հանդիպումը ԻՔ Գիտությունների ակադեմիայի ղեկավարության և ԻՔ տարբեր համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Մի շարք համալսարանների ներկայացուցիչներ իրենց ելույթներում նշեցին, որ ԲՈւՀ-երի ուսանողների համար պատրաստված քրդերի միջնադարյան պատմության դասագրքերում ընդգրված են նաև պրոֆեսոր Փոլադյանի աշխատությունները:

Հանդիպման վերջում ԻՔ գիտությունների ակադեմիայի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Աբդ ալ Ֆաթթան Ալի Բութանին հայտարարեց, որ ակադեմիայի գիտական խորհուրդը, որպես գնահատանք քուրդ ժողովրդի պատմության, ժառանգության և թարգմանության բնագավառներում ունեցած ջանքերի և այդպիսով քուրդ ժողովրդին մատուցած ծառայությունների, 2021թ. սեպտեմբերի 26-ին միաձայն կայացրել է թիվ 13 որոշումը, որով դեսպան, դոկտոր Փոլադյանն ընտրվել է ԻՔ Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բաղդադ , Միջազգային գոտի
թաղամաս 215, փողոց 11, շենք 5
Հեռ.` +964 78 08 30 64 24

Իրաքում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: