• English
  • عربي
  • Հայերեն
Իրաքում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք, հետադարձ կապ
  • Տեղեկատվություն
    • Լուսանկարներ
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Համայնքի մասին

ԻՐԱՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ

Իրաքի հայերի մասին առաջին տեղեկությունները կարելի է գտնել Մովսես Խորենացու աշխատանքներում, ուր նա ասում է, որ հայերը ժամանակակից Իրաքի տարածքում բնակվել են դեռևս մեր թվարկությունից առաջ: 17-րդ դարում Հայաստանը գրավելուց հետո շահ Աբբասը շուրջ 12000 հայ տեխափոխեց Պարսկաստան, Նոր Ջուղայի շրջան : Շահ Աբբասի մահից հետո` հետապնդումների և բռնությունների հետևվանքով, սկսվեց հայերի արտագաղթը Պարսկաստանից դեպի Իրաք և Հնդկաստան: Հնդկաստան գաղթողների մի մասը ճանապարհին հաստատվեց Բասրայում: Ավելի ուշ Իրաքում, մասնավորապես Բաղդադում, հիմնավորվեցին հայերը Տիգրանակերտից, Ուրֆայից, Ադանայից և Իզմիրից: Սկզմնական շրջանում Իրաքի հայ համայնքը մասնատված էր, Բասրայի հայերը կապված էին Նոր Ջուղայի առաջնորդարանի հետ, իսկ Բաղդադի հայերը` Էջմիածնի:

1915թ. Ցեղասպանության արդյունքում տասնյակ հազարներ հայեր ապաստան գտան Իրաքում: 1920-ականներին Իրաքում ապաստան էր գտել շուրջ 90 հազար հայ: Ավելի ուշ նրանց մի մասը հեռացավ երկրից, մի մասը հայրենադարձվեց Հայաստան:

Մինչև 2003-ի պատերազմը իրաքահայերի թիվը կազմել է մոտ 25.000 մարդ: Գաղութի մեծամասնությունը բնակվում էր մայրաքաղաքում, սակայն մի ստվար հատված ցրված էր երկրով մեկ (Մոսուլ, Բասրա, Քիրքուկ և այլն): Իրաքահայերը հիմնականում զբաղվել են առևտրով և արհեստներով, նրանց մեջ եղել են նաև բժիշկներ, ինժեներներ, պետական ծառայողներ: Իրաքի Հայոց թեմն Էջմիածնական է և ունի 9 եկեղեցի, որոնցից 4 գտնվում են Բաղդադում:

Առաջնորդարանը տեղակայված է Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից, որն ամենախոշոր հայկական եկեղեցին է: Առաջնորդարանը լույս է ընծայում «Կանթեղ» եռամսյա պաշտոնաթերթը: Բացի այդ երկու տարին մեկ լույս է տեսնում «Տաթև» տարեգիրքը:

Իրաքահայության ղեկավար մարմինը` Ազգային Կենտրոնական Վարչությունն է, որը համակարգում է համայնքի կրոնական և ազգային գործունեությունը: Նրան ենթակա են Մոսուլի, Քիրքուկի և Բասրայի թաղային կոմիտեները:

Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը 2010թ. ընտրվել է Իրաքի քրիստոնյա համայնքների հոգեւոր առաջնորդների խորհրդի գերագույն քարտուղար:

Իրաքում գործում են հետևյալ հայկական կազմակերպությունները.

  • Ազգային Կենտրոնական Վարչություն
  • Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ)
  • Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն (ՀՄԸՄ)
  • Հայ Երկսեռ Երիտասարդաց Միություն (ՀԵԵՄ)
  • Հայ տիկնանց մշակութային միություն (ՀՏՄՄ)
  • Նահատակ Օհան Մարզական Միություն (ՆՕՄՄ)

Առաջնորդարանին կից գործում են մանկապարտեզ և դպրոց, որտեղ դասավանդվում է հայոց լեզու և գրականություն, կրոն, հայոց պատմություն:

Ժամանակին դպրոցը հաճախում եր ավելի քան 700 երեխա, այսօր աշակերտների թիվը կազմում է շուրջ 130 մարդ:

2005թ. ընդունված Իրաքի սահմանադրության մեջ նշված է, որ հայերենը կարող է օգտագործվել որպես մայրենի լեզու։

Իրանա-իրաքյան և Ծոցի պատերազմների հետևանքով ստեղծված ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով հայկական բազմաթիվ ընտանիքներ լքեցին Իրաքը և բնակություն հաստատեցին Լիբանանում, Հորդանանում, որոշ Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և շուրջ 1000 մարդ ապաստան են գտել Հայաստանում:

Բազմաթիվ իրաքահայեր ներկայումս տեղափոխվել և բնակություն են հաստատում առավել անվտանգ՝ հյուսիսային գյուղատիպ շրջաններում։ Քրդստանում ներկայումս բնակվում են մոտավորապես երկու հազար հայեր:

Հայերի նոր հոսք դեպի հյուսիսային շրջաններ և արտասահման տեղի ունեցավ 2010թ. հոկեմբեր-նոյեմբեր ամիսներին քրիստոնյա համայնքների դեմ ուղղված Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո:

Իրաքում ապրող հայերի ներկա թիվն այսօր շուրջ 13000 է:

 

Իրաքի Հայ կաթողիկե համայնք

1914թ. Բաղդադի հայ կաթողիկների թիվը կազմում էր մոտ 300 մարդ: Առաջին համաշխարհային պատերազմից հետո այդ թիվը ավելացավ և 2003թ. հասնում էր մոտ 3000-ի: Մեծամասնությունը արաբախոս է: Համայնքն ունի երկու եկեղեցի , որոնցից մեկը կոչվում է Մայր Վերափոխման եկեղեցի (կառուցված է 1844թ.), իսկ մյուսը Հիսուս Ս. Սիրտ եկեղեցի (կառուցված է 1937թ.): 1997թ. վերակառուցվեց Հայ կաթողիկե Մայր տաճարը, որը Բաղդադի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է:

Հայ կաթողիքների առաջնորդն է գերապայծառ Էմանուել Դաբաղյանը: Այսօր Իրաքում մնացել է 200-250 հայ կաթողիկների ըմտանիք:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բաղդադ , Միջազգային գոտի
թաղամաս 215, փողոց 11, շենք 5
Հեռ.` +964 78 08 30 64 24

Իրաքում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: