• English
  • عربي
  • Հայերեն
Իրաքում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք, հետադարձ կապ
  • Տեղեկատվություն
    • Լուսանկարներ
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն Բաղդադում

06 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 6-ին Բաղդադի Բաբելոն հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի Անկախության 25--ամյակին նվիրված ընդունելություն, որին ներկա էին Իրաքի պետական, քաղաքական և հասարակական գործիչներ, Բաղդադում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ, իրաքահայ համայնքի անդամներ։ Երեկոյի պատվո հյուրը Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդելռազակ ալ-Իսսան էր:

Ներկաներին ուղղված իր շնորհավորական խոսքում Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանն անդրադարձավ Հայաստանի անկախացումից ի վեր ընթացող պետականակերտման գործընթացին և արձանագրված ձեռքբերումներին։ Ներկայացնելով հայ-իրաքյան պատմական հարաբերությունները՝ դեսպան Գրիգորյանը կարևորեց համագործակցությանն ու կառուցողական երկխոսությանը միտված դրանց շարունակական զարգացումը: Նա հավելեց, որ 2010 թ. վերաբացելով դեսպանությունը Բաղդադում՝ հաջողվել է նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը, որը ներառում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական կապեր, ապակենտրոնացված փոխգործակցություն, տնտեսական, մշակութային, գիտակրթական և մի շարք այլ ոլորտներում համագործակցություն։ Դեսպանը հատկապես կարևորեց իրաքահայ համայնքի ներդրումը երկկողմ բարեկամության ամրապնդման գործում։
Իրաքի կառավարության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ նախարար ալ-Իսսան, ով բարձր գնահատեց բոլոր ոլորտներում հայ-իրաքյան համագործակցությունը և հույս հայտնեց, որ առաջիկայում ավելի կխորացվեն կապերն, ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթամշակութային ոլորտներում:
Պաշտոնական ընդունելության սկզբում բացվեց Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի` «Հայկական ճարտարապետություն» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, ինչպես նաև կազմակերպվեց հայկական ազգային տարազների ցուցադրություն:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բաղդադ , Միջազգային գոտի
թաղամաս 215, փողոց 11, շենք 5
Հեռ.` +964 78 08 30 64 24

Իրաքում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: