• English
  • عربي
  • Հայերեն
Իրաքում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք, հետադարձ կապ
  • Տեղեկատվություն
    • Լուսանկարներ
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանի հանդիպումը Իրաքի էներգետիկայի նախարար Ահմեդ ալՋուբուրիի հետ

15 հունիսի, 2017

Հունիսի 15-ին Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրաքի էներգետիկայի նախարար Ահմեդ ալՋուբուրիի հետ։

Հանդիպմանը ընքացքում քննարկվել է էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը հայտնել է, որ Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրությունը գերազանցում է ներքին պահանջարկը և այն արտահանվում է հարևան երկրներ։ Շինարարության փուլում է գտնվում Իրանի հետ ևս մեկ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքների, որի ավարտը նախատեսվում է մոտ ամիսներին։ Հայաստանը նաև ենթադրվում է, որ կարող է հանդիսանալ տարանցիկ ուղի Ռուսաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիայի փոխադրման համար և քանի որ Իրաքի և Իրանի ցանցերը միացված են միմյանց, ապա բավականին իրականանալի է համարվում այս ոլորտում համագործակցության հնարավորությունը։

Նախարարը նշել է, որ ձմեռային շրջանում Իրաքի էլեկտարէներգիայի արտադրական հզորությունները գերազանցում են ներքին սպառման պահանջարկը, սակայն ցանցի մաշվածության և հսկայական չափերի հասնող կորուստների պատճառով բարդություն կա այն սպառողներին հասցնելու համար։ Իրաքում ընթանում է ներքին ցանցի սեփականաշնորհման գործընթաց և մասնավոր ընկերությունները հետաքրքրված են արտասահմանյան գործընկերներ փնտրելով։ Մասնավոր հատվածում իրաքյան գործընկերներ գտնելու նպատակով նախարարն առաջարկել է ներկայացնել ոլորտում աշխատող և Իրաքի հետ համագործակցությամբ շահագրգռված հայկական ընկերությունների մասին տեղեկատվություն ներկայացնելով դրանց արտադրանքն ու գործունեության ոլորտները։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բաղդադ , Միջազգային գոտի
թաղամաս 215, փողոց 11, շենք 5
Հեռ.` +964 78 08 30 64 24

Իրաքում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: