• English
  • عربي
  • Հայերեն
Իրաքում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք, հետադարձ կապ
  • Տեղեկատվություն
    • Լուսանկարներ
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Արա Բաբլոյանն ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարարին

01 սեպտեմբերի, 2017

ՀՀ ԱԺ նախագահը սեպտեմբերի 1-ին ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարար Աբդուլ Ռազզաք ալ Իսսայի գլխավորած պատվիրակության անդամներին:

Արա Բաբլոյանը ողջունել է նախարարին եւ պատվիրակության անդամներին խորհրդարանում եւ հույս հայտնել, որ պատվիրակության այցը կնպաստի հայ-իրաքյան զարգացող հարաբերությունների խորացմանը:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը եւ բոլոր բնագավառներում Իրաքի հետ համագործակցության սերտացումը:

Արա Բաբլոյանն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության զարգացման եւ պատգամավորական բարեկամական խմբերի հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Աշխարհագրական առումով Իրաքը Հայաստանին ամենամոտ արաբական երկիրն է, եւ մեծ է հայ գործարարների հետաքրքրությունը Իրաքի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցում: Մենք պատրաստ ենք քննարկել տարբեր ոլորտներին առնչվող ներդրումային ծրագրեր եւ փոխադարձաբար բարենպաստ պայմաններ ստեղծել երկու երկրների գործարարների համար»:

Արա Բաբլոյանը նշել է, որ պատրաստ է աջակցել հայ-իրաքյան համագործակցության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության եւ իր բարեմաղթանքներն է հղել Իրաքի խորհրդարանի նախագահին եւ իրաքցի ժողովրդին:

Աբդուլ Ռազզաք ալ Իսսան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Արա Բաբլոյանին ներկայացրել Իրաքի վերականգնման գործընթացը, Իրաքի եւ Հայաստանի բուհերի ընդհանրություններն ու տարբերությունները: Նախարարը Հայաստանից ստացած իր տպավորություններն է կիսել ՀՀ ԱԺ նախագահի հետ՝ հույս հայտնելով, որ հետագայում իրաքցի ուսանողները հնարավորություն եւ ցանկություն կունենան Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու:

Աբդուլ Ռազզաք ալ Իսսան նշել է իրենց հետաքրքրությունը հատկապես Հայաստանում ամերիկյան համալսարանի, բուհերում միջուկային ֆիզիկայի եւ ռազմական բժշկության ֆակուլտետների հետ կապված: Նախարարը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության դերը եւ հույս հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների կրթության եւ գիտության հարցերով զբաղվող հանձնաժողովներն այսուհետ կհամագործակցեն:

Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը նշել է՝ ցանկալի է, որ աշխարհի բոլոր ժողովուրդներն ապրեն խաղաղության մեջ, եւ ռազմական բժիշկներ կրթելու անհրաժեշտություն չծագի:

Արա Բաբլոյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է ֆինանսավորել Հայաստանում երեք իրաքցի ուսանողի կեցությունը, որին ի պատասխան իրաքցի նախարարը խոստացել է կրթաթոշակ տալ հինգ հայ ուսանողի:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բաղդադ , Միջազգային գոտի
թաղամաս 215, փողոց 11, շենք 5
Հեռ.` +964 78 08 30 64 24

Իրաքում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: