• English
  • عربي
  • Հայերեն
Իրաքում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք, հետադարձ կապ
  • Տեղեկատվություն
    • Լուսանկարներ
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի գյուղատնտեսության նախարարին

28 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆալահ Հասան Զեյդան Ալ-Լահիբիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Կարեն Գրիգորյանի:


     Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ նման այցերի շնորհիվ Հայաստանի և Իրաքի միջև հարաբերություններն ու գործակցությունը սերտանում և առավել ամրապնդվում են: Հայոց Հայրապետը տեղեկացրեց նախարարին, որ օրեր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է նաև Իրաքի Քրիստոնեական Եկեղեցիների առաջնորդներին:
     Իր հերթին տիար Ֆալահ Հասան Զեյդան Ալ-Լահիբին շեշտեց, որ հայ ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է, և Հայաստան իր այցի նպատակն այդ բարեկամության առավել ամրապնդումն է:
    

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Իրաքի գյուղատնտեսության նախարարն անդրադարձ կատարեցին Իրաքում տիրող իրավիճակին և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին: Խոսվեց նաև Իրաքում քրիստոնեական համայնքների, այդ թվում նաև հայ համայնքի դիմագրաված դժվարությունների մասին: Այս առնչությամբ նախարար Ալ-Լահիբին վստահեցրեց, որ իշխանություններն անհրաժեշտը պիտի անեն` զորակցելու բոլոր համայնքներին` վերականգնելու իրենց խաղաղ ու ապահով կյանքը: Խոսելով հայ համայնքի մասին, վերջինս տեղեկացրեց, որ հարյուր տարի առաջ Իրաքն իր դռները բացեց Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիների առջև, և այսօր համայնքը Իրաքի անբաժանելի մասն է կազմում և լիարժեքորեն մասնակցում է երկրի կառուցմանը:
Գարեգին Բ Կաթողիկոսn, իր գնահատանքը հայտնելով հայ համայնքի նկատմամբ դրսևորվող ջերմ վերաբերմունքի համար, մաղթեց, որ Իրաքը շուտափույթ հաղթահարի այս փորձությունները և Իրաքի բարեսեր ժողովուրդը վերստին ապրի խաղաղ և ստեղծագործ կյանքով:
     Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Բարձրյալին` հաստատուն և անխախտ պահել հայ-իրաքյան դարավոր բարեկամությունն և արդյունավորել նախարար Ֆալահ Հասան Զեյդան Ալ-Լահիբիի գործունեությունն ու առաքելությունը:
     Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բաղդադ , Միջազգային գոտի
թաղամաս 215, փողոց 11, շենք 5
Հեռ.` +964 78 08 30 64 24

Իրաքում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: