• English
  • عربي
  • Հայերեն
Իրաքում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք, հետադարձ կապ
  • Տեղեկատվություն
    • Լուսանկարներ
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայ–իրաքյան դիվանագիտական հարաբերությունների 25–ամյակին նվիրված միջոցառում Բաղդադում

06 նոյեմբերի, 2017

Նոյեմբերի 6–ին Բաղդադի ալ–Մանսուր թատրոնում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի համերգը` նվիրված ՀՀ անկախության 26–ամյակին և հայ-իրաքյան դիվանագիտական հարաբերությունների 25–ամյակին։

Համերգին ներկա էին Իրաքի պետական, քաղաքական և հասարակական գործիչներ, Բաղդադում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ և իրաքահայ համայնքի անդամներ։

Ներկաներին ուղղված իր շնորհավորական խոսքում Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ներկայացնելով հայ-իրաքյան 25–ամյա դիվանագիտական հարաբերությունները, շեշտեց, որ այն ընդգրկում է քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ու սոցիալական համագարծակցության բոլոր ոլորտները։ Դեսպանը հավելեց, որ միայն ընթացիկ տարում լուրջ առաջընթաց է ապահովվել կապի և տեղեկատվության, զբոսաշրջության, առևտրի, կրության ու գիտության ոլորտներում, ինչպես նաև նոր մակարդակի է բարձրացել միջխորհրդարանական համագործակցությունը։

Իրաքի կառավարության և արտաքին գործերի նախարարի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարարի ներկայացուցիչ Հուսեյն ալ–Խատիբը, ով բարձր գնահատեց առկա հարաբերությունների մակարդակը և քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը` ահաբեկչության դեմ պայքարում Իրաքին մշտապես աջակցելու համար։ Նա նաև ընդգծեց Իրաքում հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի կատարմամբ հնչեցին Կոմիտասի մանրանվագները, Վարդ Մանուկյանի «Նվիրումն Սայաթ Նովային» և Էդվարդ Միրզոյանի «Լարային քառյակ» ստեղծագործությունները։ Միջոցառումն ավարտվեց Արամ Խաչատրյանի «Գարուն Երևան» ստեղծագործությամբ։ Հանդիսատեսի կողմից միջոցառումն ընդունվեց մեծ ոգևորությամբ։

Երեկոյի ընթացքում հնչեցին նաև իրաքյան դասական երաժշտության մի քանի ստեղծագործություններ, որոնք կատարվեցին «Բաղդադ հնգյակի» կողմից։

Տեղեկանք․ Համերգն իր տեսակի մեջ եզակի էր Բաղդադի մշակութային կյանքում, քանի որ վերջին 14 տարիների ընթացքում նման միջոցառումներ և այլ երկրներից ժամանած արտիստների համերգներ տեղի չեն ունեցել։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բաղդադ , Միջազգային գոտի
թաղամաս 215, փողոց 11, շենք 5
Հեռ.` +964 78 08 30 64 24

Իրաքում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: