• English
  • عربي
  • Հայերեն
Իրաքում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք, հետադարձ կապ
  • Տեղեկատվություն
    • Լուսանկարներ
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Տեղի է ունեցել Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի նախաստորագրումը

22 փետրվարի, 2018

Փետրվարի 19-23–ը Հայաստանի և Իրաքի կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ համաձայնագրի շուրջ քննարկումներ իրականացնելու համար Երևան է այցելել Իրաքի Ֆինանսների նախարարության Հարկային ծառայության գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությունը, որին ընդունել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Կրկնակի հարկման համաձայնագրի ստորագրման համար հիմք է հանդիսացել Իրաքի հետ առևտրաշրջանառության տեսակարար կշռի ավելացումը, որը կազմել է 2.7%: Ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի՝ այն բավականին մեծ ցուցանիշ է, և նախատեսվում է կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ բանակցությունների ժամանակ առաջնորդվել այս հանգամանքով: Միևնույն ժամանակ, Իրաքն այն բացառիկ երկրներից է, որի դեպքում ներմուծում-արտահանում հաշվեկշռի տեսանկյունից արտահանման ծավալները գերազանցում են ներմուծումներին։ Համաձայնագրի ստորագրումը երկու երկրներին էլ գործարար կապերի առումով ավելի հավասարակշռված հարկային դաշտ է խոստանում:

Մի քանի օր տևած ակտիվ բանակցությունների արդյունքում փետրվարի 22-ին տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի նախաստորագրումը: Հայկական և իրաքյան կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել համաձայնագրի ստորագրման գործընթացը հնարավորինս արագ կազմակերպելու ուղղությամբ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բաղդադ , Միջազգային գոտի
թաղամաս 215, փողոց 11, շենք 5
Հեռ.` +964 78 08 30 64 24

Իրաքում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: