• English
  • عربي
  • Հայերեն
Իրաքում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք, հետադարձ կապ
  • Տեղեկատվություն
    • Լուսանկարներ
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ԵՊՀ-ն տարբեր լեզուներով մի քանի տասնյակ գիրք նվիրեց Մոսուլի համալսարանի գրադարանին

27 փետրվարի, 2018

Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, 2014 թ.-ի հունիսից գտնվում էր «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության ներքո: 2016 թ.-ի հոկտեմբերին Իրաքի զինված ուժերի կողմից կազմակերպված քաղաքի ազատագրման գործողությունների արդյունքում իրաքյան կառավարությունը պաշտոնապես հայտարարեց Մոսուլի ազատագրման մասին:

Քաղաքի կարևոր նշանակության շատ հաստատություններ ավերվել և թալանվել են ահաբեկչական խմբավորումների կողմից: Այդ կարևոր հաստատություններից է նաև ժամանակին մեծ համբավ վայելող Մոսուլի համալսարանը, որի գրադարանային ֆոնդը գրեթե ամբողջությամբ այրվել է:
«Վստահ ենք, որ Իրաքի ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի և ոտքի կանգնելով՝ կվերականգնի ոչ միայն քաղաքը, այլև գեղեցիկ ավանդույթներն ու մարտական ոգին: Համալսարանական աշխարհն անբաժանելի է: Մենք այդ աշխարհի մի մասն ենք և կողք կողքի ամուր կանգնած՝ համալսարանական աշխարհի ամբողջությունն ենք ապահովում»,- նշեց Արամ Սիմոնյանը և հավելեց, որ Մայր բուհը պատրաստակամ է Մոսուլի համալսարանի գրադարանի վերականգնմանն աջակցելու նպատակով շարունակական միջոցառումներ իրականացնել:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալիա Մահմուդ Սալմանը, ով ներկայացրեց գրադարանի պատմությունը և շնորհակալություն հայտնեց աջակցության համար:

Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն էլ ընդգծեց, որ հայ ժողովուրդը, ավելի քան որևէ ազգ, հասկանում է՝ ինչ է նշանակում պատերազմի ժամանակ գրականության ու մշակութային այլ արժեքների փրկման ու պահպանման գործը:
Այնուհետև Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը հավատարմատարին ներկայացրեց գրքերը:
Հանդիպման ավարտին ներկայացվեց Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի ուսանողների կողմից պատրաստված՝ Մոսուլ քաղաքին և Մոսուլի համալսարանի գրադարանին նվիրված հոլովակ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բաղդադ , Միջազգային գոտի
թաղամաս 215, փողոց 11, շենք 5
Հեռ.` +964 78 08 30 64 24

Իրաքում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: