• English
  • عربي
  • Հայերեն
Իրաքում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք, հետադարձ կապ
  • Տեղեկատվություն
    • Լուսանկարներ
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Իրաքում ՀՀ նորանշանակ դեսպան Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերի պատճենները հանձնեց Իրաքի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ալի ալ–Հաքիմին։

29 նոյեմբերի, 2018

Ս.թ. նոյեմբերի 29-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերի պատճենները հանձնեց Իրաքի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ալի ալ–Հաքիմին։                

Շնորհավորելով Հրաչյա Փոլադյանին Իրաքում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ Մ. ալ–Հաքիմը գոհունակությամբ նշեց երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան և վստահություն հայտնեց, որ դեսպանը նոր շունչ կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը:

Դեսպան Փոլադյանը հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայելու երկու բարեկամ երկրների միջև առկա ջերմ հարաբերությունները ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ` առավել խորացնելով կապերը բոլոր բնագավառներում, ինչպես նաև ներդնելով առավելագույն ջանքերը` Հայաստանի և Իրաքի համագործակցության օրակարգն առավել ընդլայնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձան փոխգործակցության հեռանկարներին՝ առանձնապես կարևորելով ներդրումային ծրագրերի իրականացումը, առևտրատնտեսական, գործարար կապերի խթանումը, զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա խորացումը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բաղդադ , Միջազգային գոտի
թաղամաս 215, փողոց 11, շենք 5
Հեռ.` +964 78 08 30 64 24

Իրաքում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: