• English
  • عربي
  • Հայերեն
Իրաքում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք, հետադարձ կապ
  • Տեղեկատվություն
    • Լուսանկարներ
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի հանդիպումն Իրաքի մշակույթի, զբոսաշրջության և հուշարձանների նախարար Աբդուլամիր ալ-Համադանիի հետ

04 մարտի, 2019

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի մշակույթի, զբոսաշրջության և հուշարձանների նախարար Աբդուլամիր ալ-Համադանիին։ Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար ալ-Համդանիին շնորհավորեց պաշտոնի նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։
Կողմերն անդրադարձան հայ-իրաքյան երկկողմ հարաբերություններում առկա մշակութային համագործակցության օրակարգին, մասնավորապես՝ դեսպան Փոլադյանը մատնանշեց հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի երևանյան 2-րդ նիստի ընթացքում արդեն իսկ առկա ձեռքբերված պայմանավորվածություների և դրույթների կյանքի կոչելու անհրաժեշտությունը։ Անդադարձ կատարվեց նաև Հայաստանի և Իրաքի մշակութային օրերի փոխադարձ անցկացմանը, ինչին իրաքյան կողմի արձագանքն ընդգծված դրական էր, և կողմերը պայմանավորվեցին կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ նախաձեռնության իրականացման ուղղությամբ։
Հայ-իրաքյան մշակութային ոլորտի զարգացման համար որպես բաղկացուցիչ տարր ընդգծվեց նաև փոխադարձաբար բազմատեսակ փառատոններին մասնակցությունը, որը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների առաջընթացի համար։ Նախարար ալ-Համդանին շեշտեց Բաբելոնի միջազգային մշակութային փառատոնին Հայաստանի մասնակցությունը վերականգնելու հնարավորությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բաղդադ , Միջազգային գոտի
թաղամաս 215, փողոց 11, շենք 5
Հեռ.` +964 78 08 30 64 24

Իրաքում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: