• English
  • عربي
  • Հայերեն
Իրաքում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք, հետադարձ կապ
  • Տեղեկատվություն
    • Լուսանկարներ
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց տրանսպորտի նախարար Աբդուլլահ Լուաիբի Բահեդին

10 մարտի, 2019

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց տրանսպորտի նախարար Աբդուլլահ Լուաիբի Բահեդին։ Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար Ա. Լուաիբիին շնորհավորեց պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։

Կողմերն անդրադարձան հայ-իրաքյան երկկողմ հարաբերություններում տրանսպորտի բնագավառում առկա համագործակցության օրակարգին, մասնավորապես, դեսպան Փոլադյանը մատնանշեց Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 2-րդ երևանյան նիստի ընթացքում արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածություների և դրույթների կյանքի կոչելու անհրաժեշտության մասին՝ կարևորելով Իրանի ճանապարհով դեպի Իրաքի մի շարք անցակետեր ապրանքափոխադրումների համար ցամաքային ճանապարհի բացումը, ինչը նոր լիցք կարող է հաղորդել երկկողմ առևտրափոխանակության ծավալների աճի համար։ Կողմերը պայմանավորվեցին, որ այդ և սույն բնագավառի այլ ճյուղերում համագործակցության զարգացման նպատակով մոտ ժամանակներս երկու երկրների մասնագետները հնարավորություն կունենան բանակցելու։

Բացի այդ, անդրադարձ կատարվեց Երևանի և Բաղդադի միջև օդային ուղիղ կանոնավոր չվերթ բացելու հնարավորություններին՝ պայմանավորվելով այս նախաձեռնության մասով նույնպես ձեռնարկել հստակ քայլեր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բաղդադ , Միջազգային գոտի
թաղամաս 215, փողոց 11, շենք 5
Հեռ.` +964 78 08 30 64 24

Իրաքում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: