• English
  • عربي
  • Հայերեն
Իրաքում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք, հետադարձ կապ
  • Տեղեկատվություն
    • Լուսանկարներ
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման վերաբերյալ

27 ապրիլի, 2019
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր անկյուններում հայերը` հայ ժողովրդի և մարդկության բարեկամների հետ միասին ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Բազմաթիվ ժողովուրդներ, համայնքներ և հասարակություններ միացան այս ոգեկոչմանն ամբողջ աշխարհում: Մենք երախտապարտ ենք նրանց բոլորին՝ աշխարհի տարբեր երկրների առաջնորդներին, խորհրդարանականներին, բարերարներին, գիտնականներին, լրագրողներին և մարդու իրավունքների պաշտպաններին` Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի օրը հայ ժողովրդի կողքին կանգնելու համար:

Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է կառչած մնալ ժխտողականության խորշելի քաղաքականությանը՝ ցուցաբերելով Ցեղասպանության զոհերի արժանապատվությանն ու հիշատակի հանդեպ վիրավորանք և անցյալի հետ առերեսվելու անկարողություն, ինչը կրկին արտացոլվեց Թուրքիայի նախագահի՝ այս տարվա ապրիլի 24-ի ուղերձում: Ցեղասպանության զոհերի անվանարկումը՝ որպես «հայկական հրոսակախմբերի և նրանց կողմնակիցների» առավել վիրավորական է և ցավալի: Օսմանյան կայսրության կողմից «վերաբնակեցման» քողի տակ ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության արդարացումը և ապա դրա՝ որպես «առավել ողջամիտ գործողություն» որակումն առանձնապես ցնցող է, սակայն միևնույն ժամանակ այն վկայում է Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդին՝ որպես ազգային, էթնիկ և կրոնական խմբին ամբողջովին կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրության մասին՝ համաձայն Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին Կոնվենցիայի սահմանման:

Ավելին, Թուրքիան հետևողականորեն փորձում է նաև կրոնական երանգ հաղորդել իր ժխտողականությանը, ինչն առավել քան զազրելի է: Աշխարհում ոչ մի կրոն չի կարող արդարացնել ցեղասպանություն իրականացրած հանցագործներին և նրանց աջակիցներին: Հայոց ցեղասպանության պատմությունը, որում բազում են իսլամական համայնքների ներկայացուցիչների՝ ներառյալ կրոնական առաջնորդների կողմից զոհերի փրկության դեպքերը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային լայն ճանաչումը և դատապարտումը դրա օրինակն է:

Ինչպես 1915 թ., այնպես էլ ավելի քան մեկ դար անց, Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն մարտահրավեր նետել միջազգային հանրային կարծիքին և պատմական իրականությանը: Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտողականության և արդարացման քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան առավել ծանր հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարի, հաշվետվողականության, հաշտեցման և ցեղասպանության կանխարգելման ջանքերի դեմ ուղղված գործողություն: Այն խոչընդոտում է միջազգային հանրության կարևոր ջանքերը` կանխելու այնպիսի իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության հանցագործությանը:

Այս գործողություններն ու քաղաքականությունն ատելություն և առավել ծանր հանցագործություններ խթանող ակնհայտ քայլեր են, դրանք ի ցույց են դնում ժողովուրդներին ցեղասպանությունից պաշտպանելու Թուրքիայի կառավարության անկարողությունը և պատասխանատվության ձախողումը, և սպառնալիք են հանդիսանում միջազգային և տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը:

Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Հայոց ցեղասպանության զոհերի և այն վերապրածների հիշատակին և արժանապատվությանն ուղղված վիրավորանքը և առավել վճռական քայլեր ձեռնարկել՝ ժողովուրդներին ցեղասպանությունից պաշտպանելու պետությունների պատասխանատվության ամրապնդման, անպատժելիության դեմ պայքարի և նմանօրինակ հանցագործությունների, այդ թվում՝ դրանց հրահրման կանխարգելման ուղղությամբ: Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումը և արժանապատվության հարգումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ամենակարևոր գործիքներն են:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բաղդադ , Միջազգային գոտի
թաղամաս 215, փողոց 11, շենք 5
Հեռ.` +964 78 08 30 64 24

Իրաքում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: