• English
  • عربي
  • Հայերեն
Իրաքում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք, հետադարձ կապ
  • Տեղեկատվություն
    • Լուսանկարներ
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Նոտարական ծառայություններ

Հյուպատոսական վավերացում եւ նոտարական գործողություններ


ա) Հյուպատոսական վավերացում դեսպանություններում և հյուպատոսություններում
Հյուպատոսական վավերացման նպատակն է պարզել և հաստատել փաստաթղթերում առկա ստորագրությունների իսկությունը, ինչպես նաև նստավայր պետության օրենքներին դրանց համապատասխանությունը: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի համապատասխան պաշտոնյան վավերացնում է իր հյուպատոսական տարածաշրջանի իրավասու մարմինների մասնակցությամբ կազմված կամ նրանց կողմից տրված փաստաթղթերը և ակտերը: Որպես կանոն, դրանք լինում են նստավայր պետության արտաքին գերատեսչության կողմից հաստատված փաստաթղթեր և ակտեր: ՀՀ իրավասու մարմինները քննարկման են ընդունում նման փաստաթղթերը միայն հյուպատոսական վավերացման առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և նստավայր պետությունը: Վավերացման ենթակա չեն այն փաստաթղթերը և ակտերը, որոնք հակասում են ՀՀ օրենսդրությանը կամ իրենց բովանդակությամբ կարող են վնաս հասցնել ՀՀ շահերին կամ պարունակում են ՀՀ քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ:

բ) Հյուպատոսական վավերացում ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում
Փաստաթղթերի հյուպատոսական վավերացման համար ընդունելությունը ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը կազմակերպում է երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին ժ 10.00-12.00-ին` ՀՀ ԱԳՆ վարչական շենքում գտնվող քաղաքացիների ընդունելության սրահում (Վազգեն Սարգսյան 3 հասցեով): Հյուպատոսական վարչության կողմից հաստատվում են հետևյալ փաստաթղթերը.

  • ՀՀ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթերը, դրանցից քաղվածքները և դրանց հիման վրա կազմված տեղեկանքները: Եթե այն պետությունը, ուր նախատեսված է օգտագործել փաստաթուղթը մասնակցում է «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի (APOSTILLE-ի մասին) կոնվենցիային, դրանք հաստատվում են APOSTILLE-ով (սեղմել այստեղ կոնվենցիայի մասնակից պետությունների ցանկին ծանոթանալու համար).
  • Վերը նշված կոնվենցիային չմիացած պետություններում օգտագործման համար նախատեսված հայաստանյան ծագում ունեցող նոտարական կարգով հաստատված փաստաթղթերը.
  • ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրված կամ վավերացրած փաստաթղթերը և ակտերը, որոնք նախատեսված են ՀՀ տարածքում օգտագործելու համար.

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

  1. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում փասթաթղթերը վավերացնելու կամ APOSTILLE-ով հաստատելու համար սահմանված է պետական տուրք՝ 5000 ՀՀ դրամի չափով: Գումարը վճարվում է ՀՀ ցանկացած բանկում կամ տեղում՝ ակնթարթային վճարումների համակարգի (տերմինալի) միջոցով: ՀՀ պետբյուջեի գանձապետական հաշվեհամարն է 900005163515:
  • Ծառայության կատարման ժամկետը 2 աշխատանքային օր է: Ներկայացված փաստաթղթում առկա ստորագրության նմուշի բացակայության դեպքում ՀՀ ԱԳՆ իրեն իրավունք է վերապահում հարցումներ կատարել փաստաթղթերը տրամադրած հաստատություններ` դրանց իսկությունը ստուգելու նպատակով: Այս դեպքում ծառայության կատարման ժամկետը երկարացվում է մինչև հարցման պատասխանը ստանալը:

Նոտարական գործողություններ


Օտարերկրա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հյուպատոսական հիմնարկներն իրավասու են նոտարական կարգով վավերացնել ՀՀ-ում օգտագործման համար նախատեսված փաստաթղթերը: Կարող են օրինականացնել նաև օտարերկրյա պետություններում օգտագործելու համար նախատեսված այն փաստաթղթերը, որոնք առնչվում են ՀՀ քաղաքացիների հետ, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին պատկանող այն փաստաթղթերը կամ դրանց պատճենները, որոնք վերաբերում են ՀՀ-ում նրանց գործունեությանն ու կեցությանը:

Դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները կատարում են հետեւյալ նոտարական գործողությունները.

  • վավերացնում են գործարքներ, պայմանագրեր, լիազորագրեր, համաձայնագրեր,
  • միջոցներ են ձեռնարկում ժառանգական գույքի պահպանության համար,
  • վավերացնում են փաստաթղթերի պատճենների (լուսապատճենների) և դրանց քաղվածքների ճշտությունը,
  • վավերացնում են փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը,
  • վավերացնում են փաստաթղթի՝ մեկ լեզվից մեկ այլ լեզվի թարգմանության ճշտությունը,
  • հաստատում են քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու փաստը,
  • հաստատում են լուսանկարված պատկերված անձի և քաղաքացու նույնությունը,
  • հաստատում են փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը,
  • ի պահ են ընդունում փաստաթղթեր: 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Հյուպատոսական վավերացման և նոտարական գործողությունների կատարման սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:


Հյուպատոսական վավերացման և նոտարական գործողությունների կատարման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք կապվել Հայաստանի Հանրապետության մոտակա դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի (ցանկը տեսնելու համար սեղմել այստեղ) հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բաղդադ , Միջազգային գոտի
թաղամաս 215, փողոց 11, շենք 5
Հեռ.` +964 78 08 30 64 24

Իրաքում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: